Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ողբամ զքեզ Հայոց աշխարհ», որ «իշխաններդ» թրքահպատակ ծաղրածուներ են

«Ողբամ զքեզ Հայոց աշխարհ», որ «իշխաններդ» թրքահպատակ ծաղրածուներ են
30.08.2023 | 09:35

Երևանցիներ ջան, մեր ամոթն է, մեր խայտառակությունն է, որ Արցախը ծախած, Հայկական պետականությունը ոչնչացնող ՔՊ-ական թրքահպատակ խաժամուժը նորից մասնակցում է ընտրությունների ու Ավինյան Տիկոն էլ ուզում է հայոց մայրաքաղաք Երևանի քաղաքապետը դառնալ:

Սրանք հիմի պիտի «մկան ծակը հազար թումանով առնեին» և, ոչ թե իշխանության մնային ու դեռ նոր պաշտոնների հավակնեին։

Ինչպես կասեր քերթողահայրը՝ «Ողբամ զքեզ Հայոց աշխարհ», որ «իշխաններդ» թրքահպատակ ծաղրածուներ են։

Երևանցիներ ջան, Էս ամոթից ազատվելու մեկ հնարավորություն դե՜ե՜ե՜ե՜ռ կա՝ մասնակցում եք ընտրություններին ու «Ո՛Չ» եք ասում կոկոլներին:

Հակառակ դեպքում, Ավինյան Տիկոյին ձայն տալով, դուք ամբողջ աշխարհին մեսիջ կուղղեք, որ հայ ժողովուրդը համաձայն է դավաճան Նիկոլի բոլոր գործարքներին, այն է՝

*Հայկական Արցախի վերացում,

*արցախահայության ցեղասպանություն,

*Հայաստանի վերջնական թրքացում:

Վստահ եմ միասին փրկելու ենք Հայոց 2800-ամյա մայրաքաղաք Երևանը «էրիվանացումից»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ